Աստուածաշունչ

Թարգմանություն
Գիրք
Գլուխ
   

1 Սկիզբէն Աստուած երկինքն ու երկիրը ստեղծեց: 2 Ու երկիր անձև ու պարապ էր. և անդունդին վրայ խաւար կար. և Աստուծոյ Հոգին ջուրերուն վրայ կը շարժէր: 3 Եւ Աստուած ըսաւ, Լոյս ըլլայ. ու լոյս եղաւ: 4 Եւ Աստուած տեսաւ լոյսը որ բարի է. ու Աստուած լոյսը խաւարէն զատեց: 5 Եւ Աստուած լոյսին անունը Ցորեկ, և խաւարին անունը Գիշեր դրաւ. և իրիկուն ու առտու ըլլալով՝ առաջին օրը եղաւ: